Հայաստանի երիտասարդ մասնագետները կարող են փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում
09.10.2015,
14:55
PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընդգրկված են օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում:
Ծրագրի մասնակիցները կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում և քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն` 2016թ. գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը և սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանի 25-ից 35 տարեկան, բակալավրի կամ ավելի բարձր աստիճան ունեցող քաղաքացիները և բնակիչները, որոնք ունեն առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և մտադրություն` աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հասարակական սեկտորում։ Թեկնածուները պետք է տիրապետեն անգլերենին, PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ։
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2015թ. նոյեմբերի 12-ը ներկայացնեն օնլայն դիմում այս հղումով։
Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ PFP ծրագրի վեբ կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանից ստորև նշված հասցեով կամ pfp@americancouncils.am էլ-փոստի հասցեով: