Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa–ի համատեղ ակցիայի արդյունքները

05.04.2017, 19:11
Չորեքշաբթի ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփեցին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային ակցիայի արդյունքները:
Ամփոփվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa–ի համատեղ ակցիայի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ամփոփեցին «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարքեթինգային ակցիայի արդյունքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի արդյունքներով, պարգևատրվեցին հաղթողները: Գլխավոր մրցանակի՝ Hyundai Solaris ավտոմեքենայի սեփականատեր դարձավ Արմեն Լևոնյանը:

Ակցիայի ընթացքում, ՎՏԲ Հայաստան Բանկի Visa քարտապաններ միջև, որոնք 2016 թ. նոյեմբերի 20-ից մինչև 2017 թ. փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարել են ամենամեծ գումարի 50 անկանխիկ գործարք և ամենաշատ քանակի 50 անկանխիկ գործարք, խաղարկվել է կենցաղային տեխնիկայի ձեռք բերման 10 հավաստագիր և գլխավոր մրցանակը՝ Hyundai Solaris ավտոմեքենա: 

Մրցանակների խաղարկությունը տեղի ունեցավ Հիլթոն հյուրանոցում բոլոր մասնակիցների ներկայությամբ, և այն հեռարձակվում էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Facebook սոցիալական ցանցի էջում ուղիղ եթերով:

Visa ընկերության հետ համատեղ ՎՏԲ-Հայաստան Բանկի նմանատիպ ակցիաներն իրականացվում են արդեն 6-րդ տարին անընդմեջ։

«Ձմեռը ՎՏԲ-ի հետ» ակցիայի 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կայացած խաղարկության արդյունքում, որն իրականցվում էր պատահական ընտրության սկզբունքով, ընտրվեցին 10 հաղթող, որոնցից յուրաքանչյուրին հանձնվեցին Բանկի առաջարկած առևտրային կետերում կենցաղային տեխնիկայի ձեռք բերման սերտիֆիկատներ: Սերտիֆիկատների երջանիկ մրցանակակիրներ դարձան` Վարուժան Գեղամյանը, Նվեր Կարապետյանը, Գարիկ Հայրապետյանը, Տիգրան Դավթյանը, Աննա Բայբուրտյանը, Արմինե Ասլանյանը, Վահե Մելքոնյանը, Արսեն Միրզոյանը, Ահարոն Հարությունյանը և Ասատուր Վարդանյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-