Անհատ ոսկերիչները դժգոհ են հարկային նոր օրինագծերից
16.06.2015,
21:35
Ոսկերչությամբ զբաղվող հայ անհատ ձեռներեցները դժգոհ են հարկային օրենսդրության մեջ նախատեսված նոր փոփոխություններից, երեքշաբթի լրագրողներին ասաց Փորք բիզնեսով զբաղվող ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Ոսկերչությամբ զբաղվող հայ անհատ ձեռներեցները դժգոհ են հարկային օրենսդրության մեջ նախատեսված նոր փոփոխություններից, երեքշաբթի լրագրողներին ասաց Փորք բիզնեսով զբաղվող ձեռներեցների միության նախագահ Ստեփան Ասլանյանը։
ՀՀ կառավարությունը հունիսի 10–ի նիստի ժամանակ հավանություն է տվել մի օրինագծի, ըստ որի` շրջանառության հարկը ոսկու շուկայի առևտրականների համար նախատեսվում է փոխարինել արտոնագրային վճարներով։
Ըստ օրինագծի` արտոնագրային վճարները կախված կլինեն վաճառասեղանի չափից և շրջանառության ծավալից, որը չպետք է գերազանցի 115 մլն դրամը։
«Առևտուրը կրճատվել է, մարդիկ ցանկանում են աշխատել հսկիչ–դրամարկղային մեքենաներով, միաժամանակ վճարել 1 տոկոս շրջանառության հարկ, սակայն առանց փաստաթղթաշրջանառության։ Նրանց պարզապես պետք չէ խանգարել», – ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` կառավարությունը պարզապես պարտավոր է լսել նրանց, հակառակ դեպքում ձեռներեցները կսկսեն պայքարել իրենց իրավունքների համար։
«Մարդիկ վճարում են առևտրային կետերի վարձակալման համար, սակայն նրանք «կթու կովեր» չեն, որպեսզի վճարեն շուկայի սեփականատերերին` միաժամանակ չվաստակելով գումար», – ասաց Ասլանյանն` ավելացնելով, որ անհրաժեշտ է սահմանել շրջանառության հարկ` իրացված արտադրանքի 1 տոկոսի չափով։
«Ոսկերիչները դժգոհ են օրինագծից և այլ տարատեսակ նորամուծություններից։ Ի՞նչ է նշանակում երևանցի առևտրականներից պահանջել 35 հազար դրամ 0,7 մետրանոց վաճառասեղանի դիմաց, իսկ մյուսներից` ավելի պակաս գումար։ Ոմանք վաճառում են թանկարժեք, մեծ չափսերի զարդեր, իսկ մյուսները` 3–4 շղթա», – ասաց Ասլանյանը։
Ոսկերչությամբ զբաղվող ձեռներեցների միավորման ղեկավար Արմեն Բաբայանի խոսքերով` ոսկերիչները հույս ունեին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «ոսկու շուկաներ» այցելությունից հետո իրավիճակը կկարգավորվի, սակայն այն ավելի վատացավ։
Անհատ ձեռներեց Արթուր Պողոսյանը նշեց, որ ոսկու շուկայում հիմա իսկական անկում է, քանի որ օրվա ընթացքում վաճառվում են քիչ քանակությամբ զարդեր։
«Շատերի մոտ մեծ պարտքեր են կուտակվել, շատերը վարկեր են վերցրել։ Մարդիկ հնարավորություն չունեն մտածելու մեծ եկամուտների մասին, շատերը պարզապես մտածում են այսօրվա հացի գումար վաստակելու մասին», – ասաց Պողոսյանը։
Առաջարկված օրինագծի համաձայն` եթե շրջանառության ծավալներն ավելանան, ապա տնտեսվարող սուբյեկտը կանցնի ընդհանուր հարկային դաշտ։
Երևանի տարածքում արտոնագրային վճարները նախատեսվում են 35 հազար դրամի չափով 0,7 մետր երկարությամբ վաճառասեղանի համար (ստանդարտ չափ), եթե այդ չափը գերազանցում է, ապա յուրաքանչյուր 0,1 մետրի դիմաց հավելյալ կգանձվի 5 հազար դրամ։
Մարզկենտրոններում այդ գումարը կկազմի 25 հազար դրամ 0,7 մետրանոց վաճառասեղանի համար, իսկ մյուս շրջաններում` 15 հազար դրամ։ Սահմանամերձ գոտիներում լ արտոնագրային վճարն ամբողջովին կհանվի։–0–