Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

ԱՆ–ին կտրամադրվի 725 մլն դրամ 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի մոնիթորինգի ծրագրի շրջանակում

24.07.2025, 14:59
ՀՀ–ում երեխաններին կտրամադրվեն նոր սարքեր՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափելու համար
ԱՆ–ին կտրամադրվի 725 մլն դրամ 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի մոնիթորինգի ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 729 միլիոն դրամ հատկացնել Առողջապահության նախարարությանը՝ անհրաժեշտ դեղերի ապահովմամբ, ինչպես նաև 0-9 տարեկան պացիենտների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգերի ապահովմամբ և սպասարկման ծրագրի ձեռքբերմամբ պայմանավորված:

Ինչպես նշել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, տարեց տարի ավելանում է բնակչության դեղապահովման ինչպես անվանացանկը, այնպես էլ շահառուների թիվը։ «Որոշման կարևոր կետերից մեկը նաև շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին չափիչ սարքերի փոփոխության ծրագիրն է։ Այս ծրագիրը շատ սպասված է, և մենք շատ ակտիվ աշխատել ենք մեր գործընկերների հետ՝ երեխաների համար նորագույն տեխնոլոգիական լուծում ապահովելու համար»,- ասել է Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ ընդլայնվել է նաև դեղորայքի ապահովման ցանկը՝ գլյուկոզա, այլ գլյուկոն դեղամիջոց:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս կապահովվի մինչև 10 տարեկան երեխաներին սարքերի տրամադրումը, հաջորդիվ նախատեսվում է նման ծրագիր իրականացնել նաև մինչև 18 տարեկանների համար: