Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 20–ին և 21–ին Երևանի կենտրոնի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը

20.09.2013, 14:54
Անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 20–ին և 21–ին Երևանի կենտրոնի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 20–ին և 21–ին Երևանի կենտրոնի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 20–ին և 21–ին Երևանի կենտրոնի որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկատվության` սեպտեմբերի 20–ին կդադարեցվի երթևեկությունը Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածում, իսկ սեպտեմբերի 21-ին, ժամը 16.00-ից՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում՝ Աբովյան-Թումանյան, Նալբանդյան-Պուշկին, Տիգրան Մեծ-Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի, Խորենացի-Վազգեն Սարգսյան, Ամիրյան-Զաքյան խաչմերուկներից:

Հայաստանի անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21–ին։ 1991 թ.–ի սեպտեմբերի 21–ին Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ ԽՍՀՄ–ից հանրապետության դուրս գալու և անկախ պետության ստեղծման մասին հանրաքվե անցկացվեց։–0–