Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Անպտղության դեմ պայքարի պետական ծրագիրը հասանելի կդառնա ՀՀ բոլոր քաղաքացիների համար

05.01.2023, 15:16
Անպտղության դեմ պայքարի պետական ծրագիրը հասանելի կդառնա ՀՀ բոլոր քաղաքացիների համար
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Այս մասին այսօր հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2020 թվականին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Նոր նախագծով առաջարկվում է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» անկախ բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, ամուսնական կարգավիճակից բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը»,- ասաց նախարարը։

Ավանեսյանը նշեց, որ այս պահին առաջնային անպտղության ցուցանիշների նվազում կա, իսկ երկրորդային անպտղության ցուցանիշների աճ։

Նախագծով նաև առաջարկվում է, որ սահմանամերձ բնակավայրերի այն քաղաքացիները, ովքեր ունեն մեկ երեխա և երկրորդային անպտուղություն ունեն՝ շահառու դառնան և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ կրկին երեխաներ ունենան։

Նիստի ընթացքում հստակեցվեց նաև, որ երկրորդային անպտղություն ունեցող և ոչ սահմանամերձ բնակավայրերում ապրող մյուս քաղաքացիները ևս ժամանակի ընթացքում կդառնան ծրագրի շահառու:-0-