Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 29, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Առաջիկա 5 տարում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան

07.05.2026, 20:27
Այսօր հանրապետությունում, չնայած մեծ ներդրումներին, այնուամենայնիվ, ջրային խնդիրները շարունակում են մնալ շատ հրատապ, նշել է Փաշինյան
Առաջիկա 5 տարում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Առաջիկա 5 տարվա ընթացքում ջրային խնդիրները լինելու են կառավարության 5 առաջնահերթություններից մեկը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր հանրապետությունում, չնայած մեծ ներդրումներին, այնուամենայնիվ, ջրային խնդիրները շարունակում են մնալ շատ հրատապ։ Մեր ենթակառուցվածնքերի մաշվածությանն ավելանում է նաև կլիմայի փոփոխությունը։ Մենք այս ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնենք», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։ 

Նա նշեց, որ Հայաստանն ամբողջ ծավալով չի օգտագործում «Վեոլիա Ջուր» ընկերության պոտենցիալը։ 

«Մենք պետք է այդ համագործակցությունը առավել արդյունքահենք դարձնենք, որպեսզի ջրային խնդիրները լուծենք՝ առաջնահերթ կարգով ապահովելով Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջօրյա հասանալիությունը», - նշեց վարչապետը։ 

Փաշինյանը նշեց, որ կառավարության ռազմավարական ծրագրում է նաև ոռոգման ջրի հասանելիության բարձրացումը։