Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Առաջիկա 10 օրերին ունենալու ենք արևային եղանակ. Սուրենյան

10.05.2020, 17:39
Առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասն ունենալու ենք արևային եղանակ. Սուրենյան
Առաջիկա 10 օրերին ունենալու ենք արևային եղանակ. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./ԱՌԿԱ/. Հայպետհիդրոմետ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է առջևում հայաստանցիներին սպասվող արևոտ օրերի մասին:

«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասն ունենալու ենք արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,- նշել է Սուրենյանն իր Facebook-յան էջում։

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ, կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին։-0-