Ռուսաստանցիները ԵՏՄ-ում առաջին հերթին ցանկանում են տեսնել Հայաստանին. ՀԿՈւՀԿ-ի հարցում
03.07.2014,
15:02
Հայաստանին Եվրասիական տնտեսական միության կազմում ցանկանում է տեսնել ռուսաստանցիների 45 տոկոսը, ովքեր մասնակցել են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցմանը, իսկ Ադրբեջանի, Ղրղըզստանի և Մոլդովայի դեպքում ցուցանիշները գրեթե կրկնակի նվազում են:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանին Եվրասիական տնտեսական միության կազմում ցանկանում է տեսնել ռուսաստանցիների 45 տոկոսը, ովքեր մասնակցել են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի (ՀԿՈւՀԿ) անցկացրած հարցմանը, իսկ Ադրբեջանի, Ղրղըզստանի և Մոլդովայի դեպքում ցուցանիշները գրեթե կրկնակի նվազում են:
«Այն երկրների շրջանում, որոնց ցանկանում են տեսնել որպես ԵՏՄ-ի անդամ (բացի Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից) մեր համաքաղաքացիները, առավել հաճախ նշել են Հայաստանի անունը (45%): Ադրբեջանին, Ղրղըզստանին և Մոլդովային ԵՏՄ-ում սպասում է ՌԴ-ի ամեն 5-րդ բնակիչը( համապատասխանաբար 23%, 20% և 20%): Առավել հազվադեպ է հնչում Ուկրաինան ԵՏՄ-ին միացնելու գաղափարը (հարցվածների 10%-ը)», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կենտրոնի մամուլի հաղորդագրությանը:
Միաժամանակ Եվրասիական տնտեսական միության ստեղծմանն աջակցում է ռուսաստանցիների 70 տոկոսը:
ԵՏՄ-ի ստեղծումը ՄՄ մասնակից-երկրներին ինտեգրման ավելի բարձր մակարդակ է հանում: Այսպիսով ավարտվում է ԱՊՀ-ում տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն դառնալու նպատակ ունի:
ՀԿՈւՀԿ-ի հարցման համաձայն, ԵՏՄ-ի ստեղծմանն ամբողջովին աջակցել է հարցվածների 26 տոկոսը, ևս 44 տոկոսն այդ գաղափարին «ավելի շատ դրական» է վերաբերվել: «Ավելի շատ բացասական» է տրամադրված հարցվածների 3 տոկոսը, իսկ միության ստեղծման հարցում ամբողջովին բացասական կարծիք է հայտնել ՌԴ քաղաքացիների միայն 1 տոկոսը: Հարցվածների մնացած 26 տոկոսը դժվարացել է որոշել իր վերաբերմունքը միության նկատմամբ:
Միաժամանակ ամեն երրորդ ռուսաստանցի (34%) ցանկանում է, որ տնտեսական միության մայրաքաղաքը դառնա Եկատերինբուրգը: Այդ դերում Մոսկվային աջակցել է հարցվածների 22 տոկոսը, ընդ որում գյուղի բնակիչները Մոսկվայի հարցում ավելի հաճախ են դրական պատասխան տվել, քան մոսկվայաբնակներն ու պետերբուրգցիները (համապատասխանաբար 26 և 17 տոկոս): Օտարերկրյա թեկնածու-քաղաքների թվում Աստանային կողմ է եղել ռուսաստանցիների 16 տոկոսը, Մինսկին՝ միայն 5 տոկոսը:
ՀԿՈւՀԿ-ի հարցումն անցկացվել է հունիսի 14-15-ը: Ուսումնասիրության ընթացքում հարցվել է 1,6 հազար մարդ Ռուսաստանի 130 բնակավայրում, 42 մարզում, երկրամասում և հանրապետություններում: Վիճակագրական սխալմունքի հավանականությունը չի գերազանցում 3,4 տոկոսը:
Մայիսի 29–ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին, սակայն համապատասխան փաստաթուղթը դեռ չի ստորագրվել:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։-0-