Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Արամ Ա կաթողիկոսը Երևան է բերել Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները

23.04.2015, 14:48
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հատուկ չվերթով ժամանել է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը։
 Արամ Ա կաթողիկոսը Երևան է բերել Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հատուկ չվերթով ժամանել է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը։

1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողակարգը կանցկացվի այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, Արամ առաջինը Երևան է բերել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Սուրբ նահատակների մատուռում պահվող մասունքները։

Արամ Ա-ին ուղեկցում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներն ու վարդապետները։ -0-