Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 179. մարզպետ

09.04.2020, 14:45
Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 179. մարզպետ
Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք. ընդհանուր թիվը՝ 179. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: 

«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ»,- նշել է մարզպետը:

Սարգսյանն այդ թվում հայտնել է, որ կորոնավիրուսից մահացածն Արարատի մարզից էր։

Ապրիլի 9-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 921 հաստատված դեպք։ Բուժվել է 138 մարդ, 10 մարդ, ցավոք, մահացել է։–0–