Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Արցախի նախագահը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

04.09.2013, 18:37
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:
Արցախի նախագահը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Սահակյանը կարեւորել է մայրուղու դերակատարությունը մեր հանրապետության կյանքում` ընդգծելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-