Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար

20.11.2020, 18:35
Արցախի Կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել արցախցի անօթևան ընտանիքներին կացարան տրամադրած տնտեսվարողների ծախսերը․ ԱՀ նախագահ
Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Արցախի և Հայաստանի Կառավարությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը հետպատերազական ծանր շրջանի հետևանքները վերացնելու և անօթևան մնացած քաղաքացիների կեցության խնդիրները հիմնավորապես լուծելու համար: Այդ ամենի կյանքի կոչումը պահանջում է որոշակի ժամանակ, ուստի խնդրում եմ ՀՀ այն տնտեսվարողներին ու անհատներին, որոնք հյուրընկալել են արցախցի անօթևան ընտանիքների, այս ընթացքում ևս շարունակեն պահել իրենց հարկի տակ: Facebook-յան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Շնորհակալություն հայտնելով այս ողջ ընթացքում ցուցաբերած անշահախնդիր աջակցության ու պատրաստակամության համար և շատ լավ հասկանալով ստեղծված դժվար իրավիճակը նաև հյուրընկալ սուբյեկտների համար՝ կեցության հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ սննդով ապահովումը, Արցախի Կառավարությունը պատրաստ է վերցնելու իր վրա»,- գրել է նա:

Նախագահը հայտնել է, որ Կառավարության կողմից լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ-ում գործող Արցախի Կառավարության օպերատիվ շտաբը (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065) : 

«Խնդրում եմ կառույցի հետ կազմակերպել բոլոր քննարկումները՝ նշված խնդիրներին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով»,- ասվում է Հարությունյանի հայտարարության մեջ: 

Բնակարաններից զրկված և ժամանակավորապես ՀՀ տեղափոխված բոլոր այն հայրենակիցներին, ովքեր, այնուամենայնիվ, կեցության հետ կապված խնդիրներ կունենան, Արցախի նախագահը կոչ է արել անպայման դիմել օպերատիվ շտաբին:-0-