Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում

09.10.2020, 13:20
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբերի՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։ Այս մասին տեղեկացնում է «Հայփոստ» Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորը:

«Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ 114 հեռախոսահամարով կամ «Հայփոստ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի կենտրոն (010) 514-514 հեռախոսահամարով: -0-