Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտ է մահացել

19.12.2022, 21:35
Պացիենտը ավելի քան 15 տարի հեմոդիալիզի կուրսեր է անցել, և հարկավոր է եղել նրան այլ ԲԿ տեղափոխել
Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտ է մահացել
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախում ծանր վիճակում գտնվող քաղաքացի է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ արդեն 8 օր շարունակ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Արցախի Հանրային հեռուստաընկերությանը:

Պացիենտը ավելի քան 15 տարի հեմոդիալիզի կուրսեր է անցել, և հարկավոր է եղել նրան այլ ԲԿ տեղափոխել:

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ այլ բուժառու շտապօգնության մեքենայով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորակազմի և ոստիկանության ուղեկցությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվել է Երևան, նախ՝ Գորիսի ԲԿ, ապա ռեանիմոբիլով Երևան՝ Նորք- Մարաշի Սրտաբանական կլինիկա:

Եվ չնայած այդ մեկ պացիենտին հնարավոր է եղել Երևան տեղափոխել, սակայն Արցախի Հանրապետական հիվանդանոցում բազմաթիվ պացիենտներ կան, որոնց Երևան տեղափոխելու հնարավորություն չկա: Այս պահին ԲԿ-ում ստացիոնար բուժում են ստանում 92 պացիենտ, ռեանիմացիոն բաժանմունքում՝ 11, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Նույն պատկերն է նաև «Արևիկ» մանկական ԲԿ-ում, որտեղ Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և նորածնային բաժանմունքում 12 երեխա կա: ԲԿ-ում գտնվող 4 ամսական մեկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԲԿ-ի գործադիր տնօրենի գնահատմամբ՝ կյանքին վտանգ է սպառնում. Երևան տեղափոխելու հրատապ անհրաժեշտություն կա:-0-