Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Արդարադատության նախարարը ներկայացրել է Հայաստանի ՔԿՀ-ներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

01.04.2020, 18:45
Արդարադատության նախարարը ներկայացրել է Հայաստանի ՔԿՀ-ներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
Արդարադատության նախարարը ներկայացրել է Հայաստանի ՔԿՀ-ներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./ԱՌԿԱ/. ՔԿՀ-ներում կորոնավիրուսի ստուգման համար անցկացված բոլոր թեստերը բացասական արդյունք են ցույց տվել: Այս մասին երկուշաբթի հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Ոչ մի վարակակիր այս պահին ՔԿՀ-ներում չունենք: Ամեն դեպքում կանխարգելիչ միջոցառումներն իրականացվել են տվյալ դեպքերին արձագանքելու համար»,-հայտնել է նախարարը: 

Բադասյանը նաև անդրադարձել է ՔԿՀ-ներում, այլ երկրների օրինակով, համաներում կիիրառելու առաջարկներին կորոնավիրուսի պատճառով:

«Ես ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալները ուսումնասիրել, որոնք կազմում են 120, 150, որոշ դեպքերում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44-ի շրջակայքում է: Մենք չունենք այնպիսի վիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների՝ համաներմամբ բեռնաթափենք ՔԿՀ-ները: Նման խնդիր չունենք»,- նշել է նախարարը:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ, որոնք, պարետի հանձնարարականով (նախնական մարտի 24-ից միչև մարտի 31-ը ժամանակահատվածի փոխարեն) երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 571 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–