Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Արհմիությունները Հայաստանում զուտ վիրտուալ բնույթ են կրում. Օմբուդսմեն

04.06.2013, 14:48
Հայաստանի արհեստակցական միություններն այսօր զուտ վիրտուալ բնույթ են կրում, դրանք գրեթե չեն օգնում մարդկանց իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում, հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Արհմիությունները Հայաստանում զուտ վիրտուալ բնույթ են կրում. Օմբուդսմեն
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արհեստակցական միություններն այսօր զուտ վիրտուալ բնույթ են կրում, դրանք գրեթե չեն օգնում մարդկանց իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում, հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: 

«Մենք այսօր կարևոր խնդիր ենք քննարկում, մի երևույթ, որ գոյություն չունի Հայաստանում։ Արհմիությունները գոյություն ունեն, միայն թղթի վրա... սակայն, եթե դիտարկենք համակարգային առումով, ապա արհմիությունները Հայաստանում այնպիսինն են, կարծես, դրանք բոլորովին չկան»,– ասաց Անդրեասյանը` նախապես ներողություն խնդրելով այն բոլոր արհմիություններից, որոնք արդյունավետ աշխատանք են կատարում։ 

Անդրեասյանի խոսքով, Հայաստանում արհմիությունների ազդեցությունն այնքան թույլ է, որ դրանք չեն կարողանում պաշտպանել առանձին մարդկանց շահերը, մինչդեռ ԱՄՆ–ում նույնիսկ նախագահներն են ստիպված հաշվի նստել արհմիությունների կարծիքի հետ։ 

Օմբուդսմենը միաժամանակ կասկած հայտնեց, որ օրենսդրական ուղիով կհաջողվի ապահովել Հայաստանում արհմիությունների զարգացումը, քանի որ, նրա կարծիքով, առկա օրենսդրությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում նրանց գործունեության համար։ 

«Այստեղ ոչ թե օրենսդրական, այլ տնտեսական և որոշ չափով հասարակական խնդիրներ են առկա»,– նկատեց նա։ 

Արհմիությունների ներկայացուցիչներն իրենց հերթին առարկեցին Օմբուդսմենին` իրենց անհամաձայնությունը բացատրելով նրանով, որ տնտեսության 43–տոկոսանոց ստվերի պայմաններում և երբ բազմաթիվ ոլորտներ ազդեցիկ օլիգարխների ձեռքում են, արհմիությունները չեն կարող նորմալ իրականացնել իրենց աշխատանքը և պետական աջակցության կարիք ունեն։ 

Նույնիսկ որպես օրինակ բերվեց Ադրբեջանը, որտեղ օրենսդրորեն ամրագրված են արհմիությունների առջև ձեռնարկատերերի ֆինանսական պարտավորությունները։ -0-