Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Արհմիությունների աշխատանքի հարցում պետական մոտեցում է պետք. Թումասյան

04.06.2013, 15:27
Արհմիությունների աշխատանքի երաշխիքների  ապահովման հարցում պետական մոտեցում է պետք, կարծում է Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը։
Արհմիությունների աշխատանքի հարցում պետական մոտեցում է պետք. Թումասյան
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Արհմիությունների աշխատանքի երաշխիքների  ապահովման հարցում պետական մոտեցում է պետք, կարծում է Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը։

«Դա անհրաժեշտ է, որպեսզի արհմիությունների միջոցով կոլեկտիվ համաձայնագրերի կնքումը պարտադիր լինի, որպեսզի մեր ակտիվիստների պաշտպանության լծակներ լինեն, և նրանք առանձնապես կախվածություն չունենան գործատուներից»,–ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումներից առաջ։

Թումասյանը նշեց նաև արհմիությունների գործունեության ֆինանսական ապահովման անհրաժեշտությունը, ինչպես դա օրենսդրորեն արվել է Հայաստանի հարևան երկրներում։

Նա հայտնեց նաև, որ այսօր Արհմիությունների կոնֆեդերացիայում ավելի քան 240 հազար մարդ է հաշվառված, իսկ Արդարադատության նախարարությունում գրանցվել և գործում է 780 արհմիություն։-0-