Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

«Արմավիան» հինգշաբթի Երևան–Հալեպ–Երևան լրացուցիչ չվերթ է իրականացրել

03.08.2012, 13:40
«Արմավիա» ազգային ավիափոխադրողը հինգշաբթի Երևան–Հալեպ–Երևան լրացուցիչ չվերթ է իրականացրել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Արմավիան» հինգշաբթի Երևան–Հալեպ–Երևան լրացուցիչ չվերթ է իրականացրել
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Արմավիա» ազգային ավիափոխադրողը հինգշաբթի Երևան–Հալեպ–Երևան լրացուցիչ չվերթ է իրականացրել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Տոմսերի պահանջարկի բացակայության պատճառով ինքնաթիռը Երևանից մեկնել է Հալեպ  առանց ուղևորների։ Հիսունտեղանոց SAG-200–ը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 2–ին` տեղական ժամանակով ժամը 18։25–ին։ Հալեպից Երևան կժամանի 47 մարդ։

«Արմավիան» ամռանը վերսկսել է չվերթերը դեպի Սիրիա, սակայն շաբաթական մեկ չվերթը չէր բավարարում ավիատոմսերի մեծ պահանջարկի պատճառով։

Նախօրեին Երևան–Հալեպ–Երևան լրացուցիչ չվերթը չի իրականացվել ուղևորների բացակայության պատճառով։

Սիրիայի հայկական համայնքը ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո։ Մինչև վերջին ժամանակները համայնքը կազմում էր մոտ 100 հազար մարդ։ Հայկական սփյուռքը զգալի դեր է խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Սիրիահայ համայնքը համարվում է սփյուռքի ամենահզոր համայնքներից մեկը։

«Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային պահանջներին։ Այսօր «Արմավիան» շաբաթական իրականացնում է ավելի քան 100 չվերթ` աշխարհի 20 երկրների ավելի քան 40 ուղղություններով։ -0-