Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-10

«Արմավիայի»` Երևան–Կրասնոդար չվերթի տոմսեր ունեցողները կարող են անվճար օգտվել «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռներից

17.04.2013, 16:38
«Արմավիայի»` Երևան–Կրասնոդար չվերթի  տոմսեր ունեցող առաջին ուղևորները կարող են երեքշաբթի անվճար մեկնել «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռներով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Յակուտիա» ավիաընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Բարսեղ Բարսեղյանը։
«Արմավիայի»` Երևան–Կրասնոդար չվերթի տոմսեր ունեցողները կարող են անվճար օգտվել «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռներից
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Արմավիայի»` Երևան–Կրասնոդար չվերթի  տոմսեր ունեցող առաջին ուղևորները կարող են երեքշաբթի անվճար մեկնել «Յակուտիա» ավիաընկերության ինքնաթիռներով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց «Յակուտիա» ավիաընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Բարսեղ Բարսեղյանը։

Համապատասխան պայմանավորվածությունն ավիաընկերության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև ձեռք է բերվել երեքշաբթի։

«Ի պատիվ «Յակուտիա» ավիաընկերության` կարող եմ ասել, որ նրանք համաձայնեցին տոմսեր տրամադրել քաղաքացիներին Կրասնոդար և հետադարձ ուղղությամբ»,– ասաց ՔԱԳՎ ղեկավար Արտյոմ Մովսիսյանը։

Բարսեղյանը հայտնեց, որ ՔԱԳՎ–ն նրանց է տրամադրել «Արմավիայից»  Երևան–Կրասնոդար չվերթի տոմսեր գնած 220 մարդուց բաղկացած ցուցակ։ Նա հայտնեց, որ այդ մարդիկ կարող են մոտենալ ավիաընկերության երևանյան ներկայացուցչությանը թռիչքը կազմակերպելու համար։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթացի մեկնարկի մասին։

«Յակուտիա» ավիաընկերությունը շաբաթական երեք թռիչք է կատարում Երևան–Կրասնոդար և հետադարձ ուղղություններով։ Տոմսերի արժեքն է` 87-120 հազար դրամ (մոտ $210-290)։-0-