Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

«Armenia» ավիաընկերությունն առաջին թռիչքները կիրականացնի դեպի Իսրայել և Ռուսաստան

09.03.2016, 16:49
«Armenia» ավիաընկերությունն առաջին թռիչքները կիրականացնի դեպի Իսրայել և Ռուսաստան, չորեքշաբթի Երևանում հայտնեց ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին։
«Armenia» ավիաընկերությունն առաջին թռիչքները կիրականացնի դեպի Իսրայել և Ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. «Armenia» ավիաընկերությունն առաջին թռիչքները կիրականացնի դեպի Իսրայել և Ռուսաստան, չորեքշաբթի Երևանում հայտնեց ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին։

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են` Աոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա նախկին տեղակալն է։ Ըստ նրա, ընկերությունն արդեն շահագործման հավաստագիր է ստացել և դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` թռիչքներ իրականացնելու համար։

«Առաջին թռիչքն ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 21–ին երկու ուղղություններով` Թել Ավիվ և Մոսկվա, ինչից հետո կանոնավոր չվերթեր կիրականացվեն Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լարնակա»,– ասաց Գաիաշվիլին։

Նա միաժամանակ նշեց, որ հետագայում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի, մասնավորապես, գերակա ուղղությունների թվում են` Սոչի, Դոնի Ռոստով, Հանքային ջրեր, Սամարա քաղաքներն են, ընկերության ծրագրերում են թռիչքները դեպի Իտալիա և Գերմանիա։ «Մենք ծրագրում ենք մեր զարգացման ծրագրերը կառուցել այնպես, որ Հայաստանի բնակչությունը կարողանա թռչել ցանկացած ուղղությամբ, իսկ ավիատոմսերը մատչելի լինեն։ Միանշանակ, նածատեսվում է գների որոշակի կատեգորիա, որը հասանելի կլինի շատերի համար»,– ասաց Գաիաշվիլին։

Մասնավորապես, նրա խոսքով, ընկերությունը ծրագրում է սակագնային ճկուն քաղաքականություն, որը նախատեսում է, որ, թռիչքից երկու ամիս առաջ տոմս ձեռք բերելու դեպքում այն կարժենա 49 եվրո (հաշվի առնելով` տուրքերն ու հարկերը` շուրջ 96 եվրո) ցանկացած ուղղությամբ։
Գաիաշվիլին նաև նշեց, որ, ի տարբերություն լոուկոստերների, ուղևորների ուղեբեռան ծավալը չի սահմանափակվի, ինչպես և սննդի հարցը, սակայն այս տոմսերը հնարավոր չի լինի հանձնել կամ փոխել։
Նա հայտնեց նաև, որ ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր կատարել լիզինգով վերցրած Boeing 737

Ապագայում, ըստ նրա, ավիաընկերությունը ծրագրում է ավելի փոքր CRJ ինքնաթիռ ձեռք բերել, ինչպես նաև իրականացնել VIP-սպասարկում Gulfstream ինքնաթիռով։
«Մեր ավիապարկի ինքնաթիռների միջին տարիքը չի գերազանցի 15 տարին, իսկ տեխսպասարկումը կանցնեն Գերմանիայի Lufthansa ավիաընկերությունում»,– ասաց Գաիաշվիլին։


Ըստ նրա, նոր ավիաընկերության աշխատակիցների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ կլինեն, ինչի կապակցությամբ ընկերությունը հայ օդաչուներից և տեխնիկական անձնակազմից հայտեր է ընդունում։

Ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ապա Գաիաշվիլին հրաժարվեց թվեր հնչեցնելուց` ներառյալ ներդրումների ծավալը, ավելացնելով, որ դրանք իրականցրել են հիմնադիրները, իսկ ընկերության ֆինանսական վիճակը կայուն է։ –0--