«Արմենիա» ֆիրմային գնացքի ննջավագոնի և կուպեի տոմսերն էժանացել են 2.2 և 2.7 հազար դրամով
01.09.2014,
17:30
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում գործող սեզոնային զեղչերի համաձայն` սեպտեմբերին էժանացել են Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ննջավագոնի և կուպեի տոմսերի գները, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում գործող սեզոնային զեղչերի համաձայն` սեպտեմբերին էժանացել են Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ննջավագոնի և կուպեի տոմսերի գները, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Գները նվազել են միջինը 2,2 հազ. և 2,7 հազ. դրամով` համապատասխանաբար:
Այսպիսով, Երևանից Բաթումի կուպեի մեկ տոմսի գինը կազմում է 14 550 դրամ վերևի տեղի համար և 15 770 դրամ՝ ներքևի տեղի համար: Իսկ ննջավագոնի մեկ տոմսի գինը կազմում է 25 790 դրամ:
Օգոստոսին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել է 21,6 հազար, ինչը 1,9 հազար ուղևորով գերազանցում է 2013 թվականի օգոստոսի ցուցանիշը:
Օգոստոսին 3 անգամ աճել է էլեկտրոնային տոմսերի վաճառքի ծավալը. ամսվա ընթացքում ինտերնետի միջոցով վաճառվել է 205 տոմս:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--