Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ–Երևան չվերթը

08.06.2023, 14:57
Չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի և կիրակի
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ–Երևան չվերթը
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. Armenian Airlines ավիաընկերությունը գործարկում է Երևան–Ստամբուլ–Երևան ուղիղ չվերթը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ավիաընկերությունից, առաջին չվերթը տեղի կունենա հունիսի 30–ին, տոմսերն արդեն վաճառվում են։ Չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` չորեքշաբթի և կիրակի։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ այս չվերթի համար Armenian Airlines–ին տրվել է թույլտվություն` ըստ սահմանված ընթացակարգերի։

«Հայկական Ավիաուղիները» հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Բազավորվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման վրա, ինչպես նաև Երևանից տրանզիտային թռիչքների հարմարավետ ծրագրի մոդելի ընդլայնման վրա։ «Հայկական Ավիաուղիների» մեկնարկային երթուղային ծրագիրը ներառում է 4 միջազգային ուղղություններ «Զվարթնոց» օդանավակայանից՝ Մոսկվա, Սամարա, Սոչի և Վլադիկավկազ։–0–