Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

«ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված ազգային համաժողովի անցկացմանը

04.10.2012, 18:34
«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված երրորդ ազգային համաժողովի իրականացմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է սոցիալական գործընկերությանը նվիրված երրորդ ազգային համաժողովի իրականացմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից:

Հաղորդագրության համաձայն, համաժողովի օրակարգը նվիրված է սոցիալական երկխոսությանը, տարածքային զարգացման հիմնախնդիրներին, ինչպես նաև  գործատուների դերակատարման հարցերին։
  
Քննարկումներն անցկացվում են երկու ` «Սոցիալական երկխոսությունը և տարածքային զարգացման հիմնախնդիրները»,  «Միասին դեպի  տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորում» կլոր սեղանների շրջանակներում:

Մասնավորապես, համաժողովի ընթացքում քննարկում են  այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Սոցիալական երկխոսության և արդյունաբերության զարգացման վիճակը ՀՀ-ում», «Սոցիալական երկխոսության և տարածքային զարգացման համաչափությունը», «Սոցիալական համագործակցության դերը փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում»։

«ԱրմենՏել» ՓԲԸ Մարդկային ռեսուրսեների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանի խոսքով, միջազգային փորձն ապացուցում է, որ շարունակական համագործակցության պարագայում սոցիալական գործընկերության ինստիտուտը կարող է ծառայել որպես արդյունավետ գործիք երկիրի տնտեսական և սոցիալական զարգացումն ապահովելու գործընթացում:

«ԱրմենՏել» ընկերությունը, որպես ազգային օպերատոր, ստանձնել է սոցիալական գործընկերոջ դեր ոչ միայն աշխատակիցների, այլ նաև պետության համար` գիտակցելով գործատուի կարևոր դերը տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորման հարցերում»,- նշեց նա։

«Սոցիալական գործընկերության» երրորդ համաժողովին մասնակցում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը,  ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, ՄԱԿ, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաև միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների, տեղական և արտասահմանյան, պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թվականի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև բարձր արագության Ինտերնետի ծառայություններ։ -0-