Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Առողջապահության նախարարը հայտնել է փոփոխությունների մասին անվճար դեղերի տրամադրման կարգում (ՎԻԴԵՈ)

29.07.2025, 11:05
Նախարարը նաև նշել է, որ առաջիկայում գրառմամբ տեղեկացնի, թե ինչ ժամկետներոով և ինչ ընթացքի համար քաղաքացիները կկարողանան ստանալ դեղերը․ ՎԻԴԵՈ
Առողջապահության նախարարը հայտնել է փոփոխությունների մասին անվճար դեղերի տրամադրման կարգում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025թ. սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար անհրաժեշտ քանակով ։

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Այսուհետ հնարավոր կլինի մինչև 3 ամիս և մինչև 6 ամիս ժամկետով ստանալ հասանելի քրոնիկ հիվանդությունների դեղերը։ Սա, իհարկե, կնվազեցնի հերթերը պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում», – նշել է Ավանեսյանը Facebook–յան իր էջում։

Նախարարը նաև նշել է, որ առաջիկայում գրառմամբ տեղեկացնի, թե ինչ ժամկետներոով և ինչ ընթացքի համար քաղաքացիները կկարողանան ստանալ դեղերը։