Առողջապահության ոլորտում հայտնաբերված խախտումները թույլ տվեցին 2013թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին 230 մլն դրամ տնտեսել. Ֆինանսների նախարարություն
18.06.2013,
14:51
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից առողջապահության ոլորտում անցյալ տարում հայտնաբերված խախտումներն արդեն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում թույլ տվեցին 230 մլն դրամ տնտեսել, տեղեկացրեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից առողջապահության ոլորտում անցյալ տարում հայտնաբերված խախտումներն արդեն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում թույլ տվեցին 230 մլն դրամ տնտեսել, տեղեկացրեց տեսչության պետ Սոնա Ղարիբյանը։
«Արդյունքում` 2013թ.–ի հունվար–ապրիլ ամիսներին մենք արդեն 230 մլն դրամի տնտեսում ունենք»,– երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Ղարիբյանը։
Ըստ նրա, ստուգումների հիմնական նպատակը պետպատվերի շրջանակներում հիվանդանոցներին հատկացված միջոցների ստուգումն էր, որի արդյունքում բացահայտվեց, որ «պետպատվերի ձեւավորման եւ բաշխման գործընթացը մեր երկրում խիստ թերի է»։
«Բոլոր հիվանդանոցներում պետպատվերով բուժվող հիվանդի բուժման արժեքի մեջ ներառված է սննդի գումար, «այնինչ, 2-3 հիվանդանոց է մեր երկրում սննդի հատկացում ապահովում հիվանդներին»: Եվ այս ամենի արդյունքում, Սոնա Ղարիբյանի խոսքով, 2012թ-ին բյուջեից 513 մլն դրամ ավել գումար է դուրս գրվել: -
Ղարիբյանը տեղեկացրեց նաև, որ հիվանդանոցներում խախտումներ են հայտնաբերվել մոտ 180 մլն դրամ գումարի չափով, որոնք կապված են հիվանդների բուժման ժամկետների հետ, երբ հիվանդներին նախատեսվածից մի քանի օր շուտ են դուրս գրել, որի համաձայն էլ պետության կողմից վճարում է կատարվել։ «Մենք առաջարկել էինք այդ 180 մլն դրամը չվճարել պետբյուջեի հաշվին»,– նշեց նա։
Ըստ նրա, նման խախտումները հայտնաբերվել են երեք ծրագրերում. տուբերկուլյոզով հիվանդների բուժում, հոգեկան և նարկոլոգիական բուժում, ինչպես նաև նորակոչիկների հետազոտում և բուժում։ –0–