Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Արշալույս Թարվերդյանը վերընտրվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում

12.03.2013, 16:23
Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում Արշալույս Թարվերդյանը վերընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում, տեղեկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում։
Արշալույս Թարվերդյանը վերընտրվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում Արշալույս Թարվերդյանը վերընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում, տեղեկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում։

Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի հետ կապված հարցը քննարկող նիստին մասնակցել են խորհրդի 28 անդամներից 25-ը: Առաջադրվել էր մեկ թեկնածու՝ պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստին  մասնակցել են խորհրդի անդամներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և այլ պաշտոնյաներ: Նիստը վարել է ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լևոն Սարգսյանը:

Քննարկումից հետո տեղի է ունեցել գաղտնի քվերակությունը, որի արդյունքներով 5 տարի ժամկետով ՀԱԱՀ  ռեկտոր է  վերընտրվել պրոֆեսոր Արշալույս Թարվերդյանը: –0–