Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արտոնագրերի համար խորհուրդ է տրվում դիմել պաշտոնական կայքերի միջոցով. ԱՄն դեսպանություն

29.09.2016, 20:57
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում արտոնագրեր ստանալու հայտեր ներկայացնել միայն պաշտոնական կայքերի միջոցով։
Արտոնագրերի համար խորհուրդ է տրվում դիմել պաշտոնական կայքերի միջոցով. ԱՄն դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում արտոնագրեր ստանալու հայտեր ներկայացնել միայն պաշտոնական կայքերի միջոցով։

Դեսպանության հաղորդման մեջ նշվում է, որ էթնիկ բազմազանության արտոնագրերը (Diversity Visa – Green Card) տրամադրվում են «.gov» ընդլայնմամբ կայքերում, որոնք ԱՄՆ կառավարության պաշտոնակայն կայքեր են։

Մնացած կայքերի ծառայություններից («.com», «.org», «.net» ընդլայնումներով) օգտվել խորհուրդ չի տրվում, քանի որ դրանց չեն երաշխավորվում և չեն ֆինանսավորվում Պետդեպարտամենտի կողմից։  

«Զգուշացեք ցանկացած անձից, ով պահանջում է անձնական տեղեկություն տրամադրել առցանց տարբերակով»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-