Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է վերջին 24 ժամերի ընթացքում արցախյան առաջնագծում օպերատիվ իրավիճակը

03.10.2020, 00:10
Ադրբեջանի կորուստները վերջին 1 օրում. 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր, տասնյակ միավոր զրահատեխնիկա. ՊՆ-ն տվյալներ է հայտնում
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է վերջին 24 ժամերի ընթացքում արցախյան առաջնագծում օպերատիվ իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայկական միասնական տեղեկատվական կենտրոհում ճեպազրույցի ժամանակ հայտնել է վերջին 24 ժամերի ընթացքում արցախյան առաջնագծում օպերատիվ իրավիճակը:

«Մարտերը շարունակվել են, ծանրության կենտրոնները մնացել են նույնը: Հակառակորդը բազմիցս անգամ որոշակի փոխելով մարտավարությունը փորձում է հարձակողական գործողություններ իրականանցնել: Մեր ԶՈՒ-երը հետ են մղում գրոհները՝ փոքր թե մեծ՝ հակառակորդին պատճառելով ծանր կորուստներ և զրահատեխնիկայի և հրատանային միջոցների և կենդանի ուժի»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա ներկայացրել է հակառակորդի կորուստները վերջին 24 ժամերի ընթացքում:

«Այս պահին դրությամբ՝ 21:00-ի դրությամբ, ամփոփված տվյալների համաձայն, հակառակորդը այս ժամերի ընթացքում 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր ունի, կորցրել է մոտ 25 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնցից մեծ մասը, օդում չեն խոցվել՝ 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ: Ցավոք, այսօր հակառակորդը արդեն 2-3 օր է այս մարտավորություններ է ընտրել, թիրախավորում է խաղաղ բնակչությանը մեծ տրամաչափի զենքերից: Այսօր հարված հասցրեցին հեռահար հրթիռային միջոցներով 2 անգամ Հադրութին, 2 անգամ Ստեփանակերտին, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության ինստիտուտներ, ենթակառուցվածքներ»,- հայտնել է ՊՆ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ իրավիճակն այս պահին շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվում են: -0-