Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արծվիկ Մինասյանը խոսել է Ամուլսարի խնդրի մասին (ՎԻԴԵՈ)

03.09.2018, 18:06
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում ներկայացրեց Ամուլսարի վերաբերյալ իր մոտեցումները։
Արծվիկ Մինասյանը խոսել է Ամուլսարի խնդրի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում ներկայացրեց Ամուլսարի վերաբերյալ իր մոտեցումները։

Օգոստոսի 27–ին Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջարկել է «Lydian Armenia»–ին զերծ մնալ ցանկացած լեռնային աշխատանքներից Ամուլսարի հանքավայրում` մինչև կրկնակի փորձաքննությունների ավարտը։ Պարզվել է, որ «Lydian Armenia» ընկերության կողմից անօրինական հանքարդյունահանումը 18 մլն դրամի (շուրջ $37.2 հազ) վնաս է հասցրել շրջակա միջավայրին։
«Լեռնահանքային ոլորտում գերակա պետք է լինի շրջակա միջավայրի պաշտպանության հարցը։ Սա սկզբունքորեն կարևոր հարց է, բայց հարկ է չխախտել հավասարակշռությունը։ Ցանկացած տնտեսական նախագիծ պետք է հիմնվի էկոլոգիական ռիսկերի նվազեցման վրա»,– ասաց Մինասյանը։
Նախարարը նշեց, որ պետք է համոզվել, թե որքաով էական է ազդեցությունն էկոլոգիայի վրա, որ հնարավոր լինի շարունակել գործընթացը, բայց չմոռանալ, որ տնտեսվարող սուբյեկտներն արդեն ներդրումներ են իրականացրել, ունեն դրական սպասելիքներ, բայց սուբյեկտիվ կարծիքի վրա հիմնված անհիմն կորուստներ են կրել։

«Վստահ եմ, որ եթե քրեական գործի շրջանակում ապացուցվի տվյալների թաքցնելը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին, ապա, նախևառաջ, իրենք` «Լիդիան Արմենիա»–ի բաժնետերերը, շահագրգռված կլինեն նման երևույթները բացառելու հարցում»,– ասաց Մինասյանը։

Ստեղծված իրավիճակից միակ ելքը, ըստ նրա, այսօր երկխոսությունն ու համատեղ քննարկումներն են, իսկ կառավարությունը չպետք է ստիպված դադարեցնել ընկերության գործունեությունը` ելնելով սուբյեկտիվ կարծիքից։

Մինասյանը միաժամանակ նշեց, որ որոշ պաշտոնյաներ ոչ այդքան տեղին հայտարարություններ են անում` ընդգծելով վարչապետի կարծիքն այն մասին, որ ցանկացած հարցի լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա։


Մասնավորապես, նա անհամաձայնություն է հայտնել ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ, նշելով, որ դրանում ընդերքօգտագործման օրենքի հետ անհամապատասխանություն է պարունակվում։ Ինչ վերաբերում է բուսական և կենդանական աշխարհի վրա հնարավոր ազդեցությանը, ապա, նրա կարծիքով, այն անհրաժեշտ է բացառել, նույնիսկ եթե խոսքը Կարմիր գրքում ընդգրկված մեկ թիթեռի մասին է, որը, ըստ նախարարի, ապրում է որոշակի բարձրության վրա։

«Լիդիանը» կատարել է ներդրումներ, և ես հույս ունեմ, որ հարցն արագ կլուծվի, քանի որ ընկերությունն արդեն միջազգային փորձաքննություն է իրականացրել, և այժմ անհրաժեշտ է ամփոփել արդյունքները։ Դա թույլ կտա արագ որոշում կայացնել, բայց շատ կարևոր է աչք չփակել արտոնագրերի տրամադրման գործընթացում տեղ գտած խախտումներին, այդ թվում` շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին տվյալների խախտման և թաքցնելու համատեքստում»,– ասաց Մինասյանը, ընդգծելով, որ գլխավոր դերը կխաղան ջրային ռեսուրսները և օդի վրա ազդեցության զանազան ռիսկերը։ -0-