Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն նշել է, որ Հայաստան կատարած այցելությունն իր համար ուխտագնացություն է

11.06.2013, 14:47
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու ընթացքում ուխտագնացություն է անվանել իր այցը Հայաստան, հայտնում է Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն նշել է, որ Հայաստան կատարած այցելությունն իր համար ուխտագնացություն է
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու ընթացքում ուխտագնացություն է անվանել իր այցը Հայաստան, հայտնում է Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Կաբալյեն Սուրբ Էջմիածին է այցելել նախօրեին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ, որտեղ լեգենդար երգչուհուն ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը նշել է, որ Կաբալյեի այցը Հայաստան մեծ խանդավառություն ու ոգևորություն է առաջացրել հայ ժողովրդի զավակների մոտ, ովքեր առանձնակի սեր ունեն երաժշտության հանդեպ:

Մոնսերատ Կաբալյեն իր հերթին Հայաստանն անվանել է  քրիստոնեական հավատի բաց սիրտը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայոց եկեղեցու պատմությանը, հայ ժողովրդի կյանքում եկեղեցու դերակատարությանը, հայ հոգևոր երաժշտությանը և մարդկության կյանքում քրիստոնեական հավատի ու արժեքների կարևորությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել աշխարհահռչակ երգչուհուն:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ, հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ուղեկցությամբ Մոնսերատ Կաբալյեն այցելել է նաև Մայր Տաճար և Մայր Աթոռի թանգարաններ:-0-