Աշխատանքային միգրանտների միայն 2-3%–ն են վերադառնում Հայաստան մշտական բնակության նպատակով. փորձագետ
02.10.2013,
18:16
Հայաստանը լքած և արտերկրում հիմնավորված աշխատանքային միգրանտների միայն 2-3 տոկոսն է վերադառնում Հայաստան մշտական բնակության նպատակով, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը լքած և արտերկրում հիմնավորված աշխատանքային միգրանտների միայն 2-3 տոկոսն է վերադառնում Հայաստան մշտական բնակության նպատակով, ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Մարդիկ, ցավոք, ոչ թե կամավոր են վերադառնում, այլ ստիպված` ելնելով մի շարք պատճառներից»,– ասաց Մակարյանը` պատասխանելով «Աշխատանքային միգրացիա և հետխորհրդային երկրների զարգացմանն ուղղված քաղաքականություն» համաժողովի ընթացքում լրագրողների հնչեցրած հարցին։
Նա ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է պետք դարձնել Հայաստան վերադարձած միգրանտների հնարավորությունների և ներուժի օգտագործմանը, քանի որ արտերկրում բնակվելու ընթացքում նրանք նոր հմտություններ և ընդունակություններ են ձեռք բերել։ Սակայն, նրա խոսքով, այդ ներուժն առայժմ ամբողջովին չի օգտագործվում, ինչը կարող է մարդկանց կրկնակի միգրացիայի պատճառ դառնալ։
«Այդ մարդիկ արդեն մեկ անգամ կարողացել են հաղթահարել երկրից մեկնելու պատնեշը, երկրորդ անգամ մեկնելը նրանց համար ավելի դյուրին կլինի»,– ասաց Մակարյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, ելույթ ունենալով «Հայաստանի միգրացիայի ընդհանուր պատկերը» զեկույցով, հայտնեց, որ Հայաստանում մշակվում և գործում են արտագաղթի իրավիճակի բարելավմանն ուղղված մի շարք փաստաթղթեր։ Դրանց թվում նա հիշատակեց երկրի կառավարության կողմից հաստատված Հայաստանում 2012-2016 թվականներին միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, 2013-2018 թվականների Զբաղվածության ռազմավարությունը, «Զբաղվածության մասին» նոր օրինագիծը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած և ԱԺ–ի քննարկմանը 2014 թվականին ներկայացվելիք «Օտարերկրյա քաղաքացիների մասին» օրենքի լրացումները։
Նրա խոսքով` այդ օրինագիծը զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ապահովում է նախատեսում։ «Օրինագծի նպատակը զբաղվածության ավելացման մեխանիզմների ստեղծումն է մի կողմից, և միգրացիայի կրճատումը` մյուս»,– ասաց նա։
Ավետիսյանն ավելացրեց նաև, որ սոցիալական բարեփոխումները հանգեցրել են սոցիալական պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ փոփոխությունների։ Նման փոփոխությունների շարքում նա նշեց Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների ներդրումն է, որոնց գործառույթներն են` աշխատանքային միգրացիայից հետո Հայաստան մարդկանց, ինչպես նաև պոտենցիալ միգրանտների հետ աշխատանքը։
Ըստ նրա, տվյալ կենտրոններում աշխատող սոցիալական աշխատողները կաշխատեն ընտանիքների հետ և կկազմեն նրանց սոցիալական անձնագիրը, որը թույլ կտա պարզել, թե հաջո՞ղ է անցել միգրանտների ինտեգրումը հայրենիք վերադառնալուց հետո, և բա՞րձր է արդյոք տվյալ ընտանիքի միգրացիոն ռիսկը։
Հայաստանում գործում է ընդամենը հինգ այդպիսի կենտրոն, այս տարվա վերջին դրանց թիվը նախատեսվում է հասցնել 19–ի, իսկ 2015 թվականին` մինչև 55–ի։
«Այդ կենտրոնների ստեղծմանը զուգընթաց սոցիալական ծառայությունները որակական փոփոխություններ էլ կկրեն»,– ասաց Ավետիսյանը։ -0