Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Autopro.am կայքը միացել է Mediagid.am ազգային տեղեկատվական համակարգին

23.10.2013, 10:49
Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Autopro.am (www.autopro.am) կայքը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «All Media» ընկերությունից։

Autopro.am կայքը միացել է Mediagid.am ազգային տեղեկատվական համակարգին
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի, /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջին ազգային տեղեկատվական համակարգին՝ www.mediagid.am-ին է միացել Autopro.am (www.autopro.am) կայքը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «All Media» ընկերությունից։

Autopro.am–ը Հայաստանի խոշոր ավտոմոբիլային պորտալ է, որտեղ հնարավոր է ձեռք բերել, վաճառել և վարձակել ավտոմեքենա, ինչպես նաև գտնել թարմ տեղեկատվություն ավտոշուկայի մասին։

Այս ռեսուրսի միանալուց հետո համակարգի մասնակիցների թիվը հասավ 31–ի։

Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր www.mediagid.am նոր ինտերնետային նախագիծը գործարկել է «All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ին:

MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։

www.mediagid.am կայքի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։

www.mediagid.am ագրեգատորի կայքում այժմ օրական ստացվում է մինչև 1200 միավոր տեղեկատվություն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Տեղեկատվությունը թարմացվում է շուրջօրյա՝ իրական ժամանակի ռեժիմում։

MediaGid ազգային տեղեկատվական համակարգը հատուկ գործընկերային ծրագիր է մշակել ԶԼՄ-ների համար, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ավելացնել հաճախելիությունը և ընդլայնել իրենց լսարանը։ Գործընկերային ծրագրին կարող են մասնակցել լրատվական գործակալությունները, տպագիր ԶԼՄ-ների էլեկտրոնային տարբերակները, հեռուստաալիքների և ռադիոկայանների կայքերը, ցանցային և թեմատիկ հրատարակությունները։

«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանի ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրությունների ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ը ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը։–0–