Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ավելի քան 10 մլրդ դրամ կներդրվի Երևանի հեղեղատար համակարգերի արդիականացման համար. Կամո Արեյան

28.07.2025, 12:30
Գույքագրվել են քաղաքում հեղեղատար համակարգեր չունեցող հատվածները և վերականգնման ենթակա տեղանքները
Ավելի քան 10 մլրդ դրամ կներդրվի Երևանի հեղեղատար համակարգերի արդիականացման համար. Կամո Արեյան

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 10 մլրդ 88 մլն դրամ կհատկացվի Երևանի 50 հասցեներում (52 կմ 695 մետր) հեղեղատար համակարգերի կառուցման-վերակառուցման համար։

«Գույքագրվել են քաղաքում հեղեղատար համակարգեր չունեցող հատվածները և վերականգնման ենթակա տեղանքները։ Մայրաքաղաքի՝ հեղեղատար չունեցող 50 հատվածների համար պատվիրվել են 50 հասցեների կառուցման-վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, անցել են փորձաքննություն»,-ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը երկուշաբթի կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով, համապատասխան խորհրդակցությունն իրականացվել է։

«Կան խնդրահարույց կետեր՝ «Հաղթանակ» կամուրջը, Քրիստափորի փողոցի մետրոպոլիտենի կամրջի և «Գործարանային» կայարանի հատվածները, իսկ փողոցներից ամենախնդրահարույցը Գյուրջյանն ու Օրբելին է։ Մրցույթն արդեն հայտարարվել է, նախատեսվում է աշխատանքները սկսել Սեբաստիա-Բագրատունյաց հատվածից՝ դեպի Հրազդանի կիրճ և Բագրատունյաց և Թամանցիների փողոցները միացնող հատվածից՝ Գործարանային մետրոյի կայարանի մոտ։ Ծրագիրը կարող է մեկնարկել այս տարի», - ասել է Արեյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին հայտնեց, որ կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ կոյուղու համակարգից բացի, անհրաժեշտ է սկսել նաև հեղեղատար համակարգի կառուցումն ու վերակառուցումը։