Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ավելի քան երեք հարյուր մարդ Հայաստանում սպասում է սոցիալական բնակարան ստանալու իր հերթին

13.10.2014, 15:28
Մոտ 330-340 մարդ Հայաստանում սպասում է սոցիալական բնակարանի տրամադրման իր հերթին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը։
Ավելի քան երեք հարյուր մարդ Հայաստանում սպասում է սոցիալական բնակարան ստանալու իր հերթին
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոտ 330-340 մարդ Հայաստանում սպասում է սոցիալական բնակարանի տրամադրման իր հերթին, երկուշաբթի լրագրողներին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը։

«Բնակարանը տրամադրվում է անվճար 10 տարով, ենթադրվում է, որ դրանից հետո տանն ապրողները կվարձեն բնակարանն արտոնյալ պայմաններով։ Առաջին 10 տարիները լրանում են 2016 թվականին»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։

Ըստ նրա` սոցիալապես անապահովներ և Հայաստանում սոցիալական բնակարանի հավակնողներ են համարվում մանկատների նախկին սաները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, միայնակ, անապահով կենսաթոշակառուները, ոչ լրիվ ընտանիքները, որոնք երեխաներ են որդեգրել։ Ենթադրվում է, որ սոցիալական բնակարան ստանալուն հավակնող անձինք վերջին տարիներին անշարժ գույքի հետ գործարքներ չեն իրականացրել և բնակարանի սեփականատեր չեն եղել։

«Ներկայում Հայաստանի Ազգային ժողովի քննարկման ընթացքում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որն ավելի մանրամասնում է ժամանակավոր օթևանի հատկացման հարցերը։ Կարծում եմ, որ աղքատության մակարդակի կրճատման և երկրի սոցիալական հնարավորությունների ավելացման հետ բնակարանային հարցն ավելի արդյունավետ կլուծվի»,– ասաց Մինասյանը։

Նա հայտնեց, որ 2012 թվականին 59 մարդ ապահովվել է սոցբնակարանով, 2013-2014 թվականներին հանրակացարան է տրամադրվել Երևանում, 9 տուն` Սպիտակում, 30 տուն` Մարալիկ գյուղում։ Միաժամանակ, ավելի քան 60 բնակարան արդեն բնակեցված է։ -0-