Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Աղետների դեմ հարկավոր է պայքարել գիտության և տեխնիկայի բոլոր ձեռքբերումների օգնությամբ. Տերտերյան

03.03.2015, 17:53
Աղետների դեմ հարկավոր է պայքարել գիտության և տեխնիկայի բոլոր ձեռքբերումների օգնությամբ, երեքշաբթի ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական գիտաժողովի բացման ժամանակ։
Աղետների դեմ հարկավոր է պայքարել գիտության և տեխնիկայի բոլոր ձեռքբերումների օգնությամբ. Տերտերյան

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./ԱՌԿԱ/. Աղետների դեմ հարկավոր է պայքարել գիտության և տեխնիկայի բոլոր ձեռքբերումների օգնությամբ, երեքշաբթի ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական գիտաժողովի բացման ժամանակ։

«Մեր երկիրը խոցելի է հնարավոր սպառնալիքների տեսակետից ոչ միայն աշխարհագրական դիրքի և կլիմայական պայմանների, այլ նաև տեխնոլոգիական հագեցվածության հետ կապված։ Գաղտնիք չէ, որ մեզ մոտ կա «մեծ քիմիա», լեռնահանքային արդյունաբերություն, հիդրոտեխնիկական շինություններ, ինչը հանգեցնում է հնարավոր ռիսկերի մեծացման», – ասաց Տերտերյանը։

Նրա խոսքերով` հենց այս պատճառով այդ ոլորտին Հայաստանում նման մեծ ուշադրություն է դարձվում։

«Բարձրագոչ չի հնչի, եթե ասեմ, որ աղետների դեմ պայքարը գիտատար ոլորտ է, և այստեղ պետք է օգտագործվեն ժամանակակից գիտության և տեխնիկայի բոլոր ձեռքբերումները», – նշեց Տերտերյանը։

Փոխնախարարն ընդգծեց, որ գիտաժողովը լավ հարթակ կլինի գիտական գործունեության համար, ուսանողների առաջին քայլը բարդ գիտական ճանապարհին։

«Ուրախ եմ, որ գիտաժողովին ներկա են հայկական բուհերի մեծամասնության ներկայացուցիչները, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս գիտաժողովներն ավանդական և ավելի զանգվածային դառնան», – ասաց Տերտերյանը։ –0–