Այս տարի գյուղատնտեսական արտադրանքի առաջին տոնավաճառը կբացվի հունիսի 8–ին
05.06.2013,
16:17
2013 թվականի գյուղմթերքի սեզոնային առաջին տոնավաճառը կբացվի Երևանում հունիսի 8–ին, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի գյուղմթերքի սեզոնային առաջին տոնավաճառը կբացվի Երևանում հունիսի 8–ին, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
2011 թվականին գյուղմթերքի տոնավաճառը սկսել է գործել Արաբկիր վարչական շրջանում` Կասյան փողոցին հարող հրապարակում։ Երկրորդ համանման տոնավաճառը բացվեց 2012 թվականին` «Կենտրոն» վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցում, իսկ երրորդը բացվել է Ամանորի նախաշեմին` «Կենտրոն» վարչական շրջանի «Մալիբու» սրճարանի դիմաց։
«Այս տարի առաջին տոնավաճառը կբացվի «Մալիբու» սրճարանի տարածքում, իսկ այնուհետև, կախված պահանջարկից, Կասյան փողոցին հարող հրապարակում։ Ինչ վերաբերում է Խորենացու փողոցի տոնավաճառին, ապա քաղաքացիներից առաջարկություններ են ստացվել այն մեկ այլ վայր տեղափոխելու համար, և այդ հարցն այժմ քննարկվում է»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Մակարյանը։
Նա նշեց նաև, որ այսօր Գյուղատնտեսության նախարարությունը քաղաքապետարանի հետ համատեղ դիտարկում է տոնավաճառների ավելացման հարցը, եթե ֆերմերային տնտեսությունների և քաղաքացիների հետաքրքրվածությունը ավելի մեծանա։
Ընդհանուր առմամբ, նախարարի խոսքով, 2012 թվականին Կասյան փողոցի մոտ գտնվող տոնավաճառում կազմակերպվել է 53 տոնավաճառ, Մովսես Խորենացու փողոցում` 35 տոնավաճառ, իսկ «Մալիբու» սրճարանի տարածքում` 10 տոնավաճառ։
«Միաժամանակ, միայն Կասյան փողոցի տոնավաճառում, որտեղ օրական վաճառվում էր 40-45 տեսակի գյուղատնտեսական արտադրանք, մասնակցել է մոտ 8 հազար ֆերմերային տնտեսություն»,– ասաց նա։
Նշելով, որ Կասյան փողոցի տոնավաճառն օրական այցելել է մոտ 5600 գնորդ, Մակարյանը նկատեց, որ այդ ցուցանիշները մայրաքաղաքի բնակիչների մեծ հետաքրքրության ապացույցն է։
Գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառը կազմակերպվում է Հայաստանի նախագահի հանձնարարականով և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ` սպառողների համար գյուղմթերքի հասանելիություն ապահովելու նպատակով։ Տոնավաճառների առանձնահատկությունն այն է, որ վաճառողները վերագնողներ չեն` վաճառքի իրավունք են ունեցել միայն Հայաստանի տարբեր մարզերի արտադրող ֆերմերներ, տոնավաճառի տեղերը նրանց տրամադրվում են անվճար։ -0-