Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Այսօր և երեկ գիշերը ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում. Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

06.11.2020, 23:25
Այսօր և երեկ գիշերը ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում. Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)
Այսօր և երեկ գիշերը ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում. Արծրուն Հովհաննիսյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է այս օրերին Ադրբեջանական ԶՈւ-երից արցախյան բերդաքաղաք Շուշիի հերոսական պաշտպանության մասին:

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր»,- հայտնել է նա ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ն Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ընթացքում՝ նշելով, որ արդեն 2 օր է Շուշի մերձակայքում մարտերը չեն դադարում: 

Նրա խոսքով, այսօր և երեկ գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա և Շուշիի մերձակայքում:

Հովհաննիսյանը նշել է, որ այս պահին մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներում հիմնականում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել:

«Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն»,- հայտնել է նա:

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները:

Նաև, ավելի հարավ, ավելի արևելք անտառային զանգվածի, առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները:
«Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, և ինչքան էլ որ դրա մասին բաղձա Ալիևը, լցվեք վստահությամբ, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, ու Շուշին չի ընկնելու»,- հայտնել է նա:

ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է:-0-