Այսուհետ Face ID -ով հնարավոր է տեսնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա կատարողական վարույթները (ՎԻԴԵՈ)
30.07.2025,
11:46
Քաղաքացին Face ID -ով կարող է տեսնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իր նկատմամբ առկա կատարողական վարույթները․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Քաղաքացիներն այսուհետ Face ID -ով կարող է տեսնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում իր նկատմամբ առկա կատարողական վարույթները, հայտնում է Արդարադատության նախարարությունը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից քաղաքացուն մատուցվող ծառայությունները առավել հասանելի դարձնելու համար՝ ստեղծվել է QR կոդ՝ «Անձնական գրասենյակ» կատարողական վարույթների էլեկտրոնային հարթակ մուտք գործելու և FACE ID թվային գործիքի միջոցով գրանցվելու համար, իսկ cesa.am կայքի դեսքթոփ ու մոբայլ տարբերակների ինտերֆեյսի վրա ավելացվել են «Տե′ս քո արգելանքը» ինտերակտիվ կոճակներ, որոնք քաղաքացուն ուղղորդում են միանգամից Face ID հարթակում գրանցման ուղեցույցը:
Հղումն՝ այստեղ։