Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

ենսաթոշակային ֆոնդերին միջոցներ փոխանցել չցանկացող քաղաքացիներն ազատվում են այդ պարտավորությունից սեփական դիմումի համաձայն. նախարար

21.05.2014, 18:33
Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում իրենց աշխատավարձերից միջոցներ փոխանցել կենսաթոշակային ֆոնդերին, ազատվում են այդ պարտավորությունից գործատուի անունով տրված սեփական դիմումի հիման վրա, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ենսաթոշակային ֆոնդերին միջոցներ փոխանցել չցանկացող քաղաքացիներն ազատվում են այդ պարտավորությունից սեփական դիմումի համաձայն. նախարար
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում իրենց աշխատավարձերից միջոցներ փոխանցել կենսաթոշակային ֆոնդերին, ազատվում են այդ պարտավորությունից գործատուի անունով տրված սեփական դիմումի հիման վրա, չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

«Մայիսի 15–ին ընդունված օրենքով նախատեսվում է, որ այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձերից պահումներ կատարվեն և փոխանցվեն կենսաթոշակային ֆոնդերին, պետք է իրենց գործատուի անունով դիմումներ գրեն, և այդ դիմումների հիման վրա գործատուները կկատարեն այդ պահանջը, այսինքն` պահում չեն կատարի և միջոցներ չեն փոխանցի կենսաթոշակային ֆոնդեր»,– ասաց Ասատրյանը` պատասխանելով «Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։

Սակայն նախարարն ընդգծեց, որ այդ ընթացակարգը կգործի այնքան ժամանակ, մինչև հաստատվի նոր օրինագիծը, որի ամբողջական փաթեթը կներկայացվի այս տարվա ամենաուշը սեպտեմբերի 30–ին։

Ըստ նրա, այս պահին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրահանգով աշխատում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի ներդրման ուղղությամբ։ Նրա խոսքով, ընդունված օրենքը թույլ կտա հստակեցումներ կատարել տվյալ համակարգի բոլոր մասնակիցների կարգավիճակի վերաբերյալ։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ–ն  ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անօրինական` հանձնարարելով կառավարությանը մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30–ն անհրաժեշտ փոփոխություններ կատարել համապատասխան օրենքներում և նորմատիվ–իրավական ակտերում։ Մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի։

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 12–ին արտահերթ նստաշրջանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրինագիծ է ընդունել։ Այդպիսով` կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործողությունը ժամանակավորապես դադարեցվել է։
-0-