Շառլ Ազնավուրը համերգ կունենա Մոսկվայում
22.04.2015,
11:08
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը չորեքշաբթի համերգու կունենա Մոսկվայի «Քրոքուս սիթի հոլում», ծրագրում կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը չորեքշաբթի համերգու կունենա Մոսկվայի «Քրոքուս սիթի հոլում», ծրագրում կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ազնավուրի նախորդ տարվա համերգը Մոսկվայում հայտարարվել էր նրա կարիերան եզրափակող, սակայն երկրպագուների բազմաթիվ խնդրանքներից հետո 90-ամյա դասականը նորից համերգ կունենա։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում մեծ արձագանք էր ստացել մաեստրոյի երկրպագուհի «Լիդա տատիկի» պատմությունը, ով կատարում էր Ազնավուրի ստեղծագործությունները և երազում էր ներկա լինել համերգին։ Այդ պատմությունը հուզեց մաեստրոյին, և նա տեսաուղերձ ձայնագրեց` ուղղված իր երկրպագուհուն և նրան հրավիրեց համերգի։ Տարեց կինն անհարմար էր զգում մամուլի նման ուշադրությունից, սակայն ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնեցին համերգի կազմակերպիչները, Լիդա տատիկին համոզել են, և նա կգա համերգին։
Համերգին Ազնավուրը կկատարի իր լավագույն երգերը, ծրագրում երգեր են 7 լեզուներով, այդ թվում` ռուսերեն։
Շառլ Ազնավուրը մեծանուն հայազգի կատարող և ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը ներառվել են ոչ միայն ֆրանսիական էստրադայի, այլ նաև համաշխարհային երաժշտական ժառանգության գանձարանում: Շառլ Ազնավուրը CNN-ի կողմից ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարող, նա առաջին ֆրանսիացի երգիչն է, ով Եվրոպայում պլատինե ձայնասկավառակ է ստացել:
Երգչի երգացանկում ավելի քան հազար երգեր կան, որոնցից մի մասը նա ինքն է կատարել, իսկ մի մասը ներառվել է Բոբ Դիլանի, Լայզա Մինելիի, Խուլիո Իգլեսիասի և այլ հայտնի կատարողների երգացանկերում: Շառլ Ազնավուրի ստեղծագործական կարիերայի ընթացքում ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան հարյուր միլիոն ձայնասկավառակ: Երգիչը միևնույն բեմում հանդես է եկել և սերտորեն համագործակցել այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են՝ Լուչիանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան, Պատրիցիա Կաասը, Սելին Դիոնը, Պլասիդո Դոմինգոն: Որպես դերասան՝ Շառլ Ազնավուրը նկարահանվել է 60 ֆիլմերում: -0-