Բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի մինչև մարտի 23-ը. Փաշինյան
13.03.2020,
13:20
Բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի մինչև մարտի 23-ը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի մինչև մարտի 23-ը: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ:
«Այդ ընթացքում՝ մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք այս թեմային: Եվ եթե լինի անհրաժեշտություն՝ կրկին կերկարաձգենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 6 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: -0-