Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

ՍԴ–ի` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ որոշման դեմ բողոքի ակցիա կանցկացվի Երևանում ապրիլի 9–ին

08.04.2014, 19:11
«Դեմ եմ» շարժման մասնակիցները, ովքեն դեմ են Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ապրիլի 9–ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի առաջ ՍԴ–ի որոշման դեմ բողոքի ակցիա կանցկացնեն, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Դեմ եմ» շարժման մասնակից Դավիթ Դավթյանը։
ՍԴ–ի` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ որոշման դեմ բողոքի ակցիա կանցկացվի Երևանում ապրիլի 9–ին
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Դեմ եմ» շարժման մասնակիցները, ովքեն դեմ են Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, ապրիլի 9–ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի առաջ ՍԴ–ի որոշման դեմ բողոքի ակցիա կանցկացնեն, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Դեմ եմ» շարժման մասնակից Դավիթ Դավթյանը։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։ Պարտադիր բաղադրիչը դժգոհություն է առաջացրել հայ հասարակությունում։ Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ ՍԴ որոշման 1-5 կետերով ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, համակարգային առումով փոխկապակցված են մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված իրավակարգավորումներ հետ, որոնց շատ դրույթներ ենթակա են վերանայման օրենքով սահմանված ժամկետներում, ինչպես նաև առաջնորդվելով Սահմանադրության մի շարք դրույթներով և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով` ՍԴ–ն որոշեց Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ ճանաչել այս տարվա սեպտեմբերի 30-ը։  Մինչ օրս իրականացված բոլոր կուտակային վճարումները ենթակա են վերահաշվարկի։

«Ըստ ՍԴ–ի որոշման` աշխատողները կենսաթոշակային ֆոնդերին վճարումներ չկատարելու իրավունք են ստացել։ Միաժամանակ ըստ նույն որոշման` այն գործատուները, ովքեր իրենց աշխատողներից չեն գանձելու կենսաթոշակային վճարումները, ենթարկվելու են տույժի։ Այսպիսով աշխատողի և գործատուի միջև վեճ է ծագում», – ասաց «Դեմ եմ» շարժման մասնակից Դավիթ Դավթյանը։

Շարժման մեկ այլ մասնակից Վահան Դուրինյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները կպահանջեն լուծել այդ վեճը։

«Մենք կպահանջենք, որ գործատուին հնարավորություն տրվի չոտնահարել աշխատողների իրավունքները, ովքեր հրաժարվում են կենսաթոշակային վճարումներ կատարել, սակայն միաժամանակ դրա համար տույժ չվճարեն», – նշեց նա։

Շարժման մասնակիցները հորդորում են մայրաքաղաքի և մարզերի բոլոր բնակիչներին միանալ ակցիային` ընդգծելով, որ կենսաթոշակային բարեփոխումների հարցը անդրադառնում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերին։

«Դեմ եմ» շարժման մասնակիցները ապրիլի 12–ին Մատենադարանի առաջ ՍԴ–ի որոշման դեմ ևս մեկ բողոքի ակցիա կանցկացնեն։

«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն` աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս. բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար), կներդնի պետությունը։–0–