Երևանում բնապահպանները բողոքի ակցիա են կազմակերպել հանքարդյունաբերության խոշոր համաժողովի ժամանակ
25.03.2014,
11:26
Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության կազմակերպած ««Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խոշոր համաժողովի ժամանակ բնապահպանական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության կազմակերպած ««Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խոշոր համաժողովի ժամանակ բնապահպանական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի կենտրոնում։
Միջոցառման կազմակերպմանն օժանդակել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանությունները և Կանադայի կառավարությունը։
Համաժողովում ակնկալվում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությունը, սակայն կառավարության ղեկավարը կարող է ներկա չլինել միջոցառմանը։
Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը, բնապահպանների խմբին «Համաշխարհային բանկը` Հայաստանի թալանի մասնակից», «Ձեռքերդ հեռու Հայաստանից», «Մենք գիտենք, թե ովքեր են հանքավայրերի տերերը» պաստառներով հաջողվել է ներթափանցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի այն դահլիճը, որտեղ անցնում է համաժողովը։ Ցուցարարներն իրենց հետ վերցրել են հայկական ջրամբարներից վերցրած ջուր և առաջարկում են համաժողովի մասնակիցներին խմել այն։ -0-