Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը նստել է Բաղրամյան պողոտայի մեջտեղում, ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը

23.06.2015, 21:48
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը նստել է Բաղրամյան պողոտայի մեջտեղում, ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը նստել է Բաղրամյան պողոտայի  մեջտեղում, ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը նստել է Բաղրամյան պողոտայի մեջտեղում, ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Շարասյունից մի քանի մետր հեռավորության վրա ցուցարարները բանակցություններ են վարում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Օսիպյանի խոսքով` ոստիկանությունը թույլ չի տա, որպեսզի ցուցարարները առաջ շարժվեն, և կանի անհրաժեշտ ամեն ինչ կարգը պահպանելու համար։ Ոստիկանությունը պատրաստ է ցուցարարներին ժամանակ տալ` անհրաժեշտ կարգն ապահովելու համար։

«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։ Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ, 25 մարդ դիմել է բժշկական օգնության։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–