Առևտրականները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առաջ «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների կապակցությամբ։
30.01.2015,
17:43
Առևտրի ոլորտի ներկայացուցիչներն ուրբաթ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի առաջ «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Առևտրի ոլորտի ներկայացուցիչներն ուրբաթ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի առաջ «Շրջանառության հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների կապակցությամբ։
2014թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից դարձնել 1 տոկոս: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ, միաժամանակ այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ է ներդրվելու:
Փոփոխությունների համաձայն, ապրանքների գնման դեպքում պարտադիր փաստաթղթաշրջանառության պահանջը փոքր և միջին բիզնեսի համար պարտադիր փաստաթղթաշրջանառության ներդրումից հետո 10–օրյա ժամկետում պետք է ներդրվի 2015թ.–ի փետրվարի 1–ից, այլ ոչ թե 2014թ.–ի հոկտեմբերի 1–ից, ինչպես դա ամրագրված էր օրենքում։
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհ էին փաստաթղթաշրջանառության պարտադիր ներկրման պահանջի կապակցությամբ և բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության և խորհրդարանի շենքերի առաջ` պահանջելով տալ ընտրության հնարավորություն` վճարել հին օրենքով ավելի բարձր տոկոսադրույք կամ օգտվել արտոնություններից և վճարել նվազեցված տոկոսադրույքով, սակայն փաստաթղթաշրջանառությամբ։
Ուրբաթ կառավարության շենքի առաջ բողոքող հարյուրավոր առևտրականներ հայտարարել են, որ այսօրվա դրությամբ կանցնեն բողոքն արտահայտելու արմատական միջոցների։ Նրանք նաև հայտարարել են, որ այսօրվանից սկսել են գործունեության դադարեցման հայտեր ներկայացնել, որոնք փետրվարի 1–ին կներկայացնեն կառավարությանը մեկ փաթեթի տեսքով։
Առևտրականները պահանջում էին հանդիպել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որպեսզի կառավարության ղեկավարը պատասխանի, թե ինչու չի դադարեցվում օրենքի գործունեությունը։ Ցուցարարների պահանջին ի պատասխան` վարչապետը հանձնարարել է իր մոտ թողնել ակցիայի 15 մասնակցի։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Աբրահամյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ներն աշխատեն, արարեն ու այդպիսով նպաստեն նաև տնտեսության զարգացմանը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու։
Միաժամանակ, գործադիրի ղեկավարը փաստել է, որ օրենքի առնչությամբ դեռևս նախորդ տարվա ընթացքում ՓՄՁ-ների ներկայացրած առաջարկությունների հիման վրա ընդունվել են կառավարության համապատասխան որոշումներ, որոնք էլ ավելի դյուրին են դարձրել և պարզեցրել օրենքի կիրառելիությունը:
ՀՀ վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները ներկայացրել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ նոր առաջարկություններ: Մասնավորապես, ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկել են, որպեսզի օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը և հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն կառավարությունում և առաջիկայում կներկայացվեն հանրությանը: –0–