Բյուրականի աստղադիտարանը զարգացման փուլ է թևակոխել
10.06.2015,
19:58
Հայաստանի Բյուրականի աստղադիտարանը լճացումից հետո նոր զարգացման փուլ է թևակոխել, չորեքշաբթի լրագրողներին ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Բյուրականի աստղադիտարանը լճացումից հետո նոր զարգացման փուլ է թևակոխել, չորեքշաբթի լրագրողներին ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
«Բյուրականի աստղադիտարանը զարթոնք է ապրում։ Շատ կարևոր է ունենալ գործիքներ, որոնք աշխատում և համապատասխանում են ժամանակակից պահանջներին։ Անհրաժեշտ է ապահովել նվազագույն կենսական հարմարավետություն, որպեսզի հետազոտողները Բյուրականում ապրելու և աշխատելու հնարավորություն ունենան», – ասաց նա։
Նա նշել է, որ վերջին շրջանում արձանագրվել է Բյուրական արտերկրի մասնագետների որոշակի հոսք։ Ներկա պահին այնտեղ աշխատում են մասնագետներ Կոլումբիայից և Իսպանիայից։
Գիտնականի խոսքերով` աստղադիտարանը մտնում է Հայաստանի ազգային արժեքների ցուցակի մեջ։ Մի կողմից սա գիտական հաստատություն է, մյուս կողմից շինություն, որը գտնվում է պետության պահպանության տակ։
Նա նաև անդրադարձավ աստղադիտարանի խնդիրներին` կապված չափման սարքավորումների նորացման խնդիրների հետ, հաշվողական տեխնիկայի և հեռադիտակի, որոնք 20-րդ դարի 80-ական թվականներից ի վեր գրեթե չեն արդիականացվել։
«Երկու տարի առաջ սկսվել է մեծ հեռադիտակի, որն աշխարհի 50 լավագույն հեռադիտակներից է, հայելու վերանորոգման և արդիականացման աշխատանքը (2.6 մ տրամագծով), իսկ հայելու 1 մ տրամագծով հեռադիտակը մտնում է իր դասում աշխարհի լավագույն հեռադիտակների հնգյակի մեջ։ Սկսած 90-ական թվականներից` այդ հեռադիտակը «սառեցվել էր» և վերջապես այն սկսել է գործել», – նշել է նա։
Բացի դա, աստղադիտարանը կրճատել է էլեկտրաէներգիայի սպառումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հաշվին։ Այսպես, օրինակ, տաք ջուրը համալիրի շինություններում տաքացվում է արևային էներգիայով։
Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումնասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։
ՀՀ կառավարությունը ԳԱԱ–ի աջակցությամբ 2013 թ.–ի սկզբին Բյուրականի աստղադիտարանը հռչակեց հանրապետության ազգային հարստություն։–0–