Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Բժշկական ծառայություններից օգտվելու դեպքում վճարային տերմինալով վճարելիս կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

Այսօր, 15:36
ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
Բժշկական ծառայություններից օգտվելու դեպքում վճարային տերմինալով վճարելիս կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի․/ԱՌԿԱ/․ Ազգային ժողովը այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը նշեց, որ օրենքի պահանջով բժշկական ծառայություններից օգտվելիս ՀԴՄ տրամադրելը պարտադիր է, սակայն այս պահին վճարային տերմինալներով վճարելու դեպքում քաղաքացիները ստիպված են լինում անդորրագրով մոտենալ հաշվապահություն՝ ՀԴՄ ստանալու համար։ 

«Նախագծով այս հարցը շտկվում է։ Այսինքն՝ նույնիսկ վճարային տերմինալների միջոցով վճարում կատարելու դեպքում արդեն կգեներացվի էլեկտրոնային ՀԴՄ», - ասաց Վարդանյանը։ 

Պատգամավորը պարզաբանեց, որ էլեկտրոնային ՀԴՄ-ն իր մեջ պարունակելու է նաև անձնական կոդ, որը փոխանցվելու է առողջապահական ընդհանուր տեղեկատվական համակարգ, ինչը հնարավորություն կտա հստակ տեսնել, թե քաղաքացին կոնկրետ ինչ ծառայության համար է վճարում կատարել և որ բժշկական ծառայությունն է նրան մատուցվել։ 

Վարդանյանը հայտնեց, որ կառավարության կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ընդունվել են ամբողջությամբ։

Բացի այդ, հեղինակի նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել նաև ժամկետների մասով. հաջորդիվ իրավական ակտերի մշակման համար նախատեսված 90-օրյա ժամկետը սահմանվել է 60 օր։