Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը կփոխարինվի արտոնագրային վճարով

10.06.2015, 16:29
Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի նիստում հավանություն տվեց այն օրինագծին, որի համաձայն ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկն առաջարկվում է փոխարինել արտոնագրային վճարով։
Ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը կփոխարինվի արտոնագրային վճարով
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը չորեքշաբթի նիստում հավանություն տվեց այն օրինագծին, որի համաձայն ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկն առաջարկվում է փոխարինել արտոնագրային վճարով։

«Արտոնագրային վճարները կախված կլինեն վաճառասեղանի չափից և շրջանառության ծավալից, որը չպետք է գերազանցի 115 մլն դրամը։ Դա առավելագույն մակարդակն է, որը գոյություն ունի շրջանառության հարկ վճարող սուբյեկտների համար»,– լրագրողներին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը։

Նրա խոսքով` եթե շրջանառության ծավալներն ավելանան, ապա տնտեսվարող սուբյեկտը կանցնի ընդհանուր հարկային դաշտ։

«Երևանում արտոնագրային վճարները նախատեսում են 35 հազար դրամի չափով վճարում 0,7 մ երկարությամբ վաճառասեղանի համար (ստանդարտ չափ), եթե այդ չափը գերազանցվի, ապա յուրաքանչյուր 0.1 մ համար լրացուցիչ կգանձվի 5 հազար դրամ»,– ասաց Տարասյանը։

Մարզկենտրոններում այդ գումարը կկազմի 25 հազար դրամ 0,7 մ վաճառասեղանի համար, իսկ այլ շրջաններում` 15 հազար դրամ։ Սահմանամերձ շրջաններում արտոնագրված վճարը ամբողջովին կհանվի։ (1 դոլարը` 476,17 դրամ)։-0-