Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրն է մեկնարկել Ղարաբաղում
04.07.2014,
10:59
Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրն է մեկնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հաղորդում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրն է մեկնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հաղորդում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքը։
ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման աշխատանքների համակարգող Կարինե Ալեքսանյանը նշել է, որ Ծննդօգնության պետական հավաստագիրը լրացվում և տրվում է հղիներին այն բուժհաստատությունների կողմից, որտեղ նա հաշվառված է հղիության 22 շաբաթական և ավելի ժամկետների ընթացքում:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ շատ կարևոր օր է, քանի որ ուշադրությունը պետք է սևեռել դեպի մայրությունն ու մանկությունը, դեպի ապագա մայրերի առողջությունը:
«Ծննդօգնության պետական հավաստագրի համակարգն է այսօր մեկնարկում Արցախում, դա նշանակում է, որ մենք հետամուտ ենք լինելու յուրաքանչյուր հղի կնոջ առողջությանը, որպեսզի հնարավորինս բացառվեն բարդությունները հղիության ողջ շրջանում: Իսկ խնդիրների դեպքում էլ կկարողանանք շուտ օգնության հասնել և վերացնել ծագած այս կամ այն խնդիրը»,- ասել է Քուշկյանը:
«Եթե դուք չբարձրացնեք մեր բարեփոխման դերը յուրաքանչյուրի աչքում, չկարողանաք բացատրել հավաստագրի էությունն ու նշանակությունը ապագա մոր համար, բարեփոխումն, այո, չի տա մեր ցանկացած արդյունքը: Դուք կոչված եք դառնալու հերթական բարեփոխման ապահովման ջատագովը: Անհրաժեշտ է հասնել նրան, որ հավաստագիրը անխտիր հասնի բոլոր հղի կանանց: Նրանք էլ հավատան, որ մենք իրենց կողքին ենք լինելու յուրաքանչյուր հարցում»,- նշել է Քուշկյանը։
Ծննդօգնության պետական հավաստագիրը փաստում է, որ ԼՂՀ-ում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: --0--